Սոթքի ոսկու հանքավայրում աշխատակիցներին արգելել են գնալ աշխատանքի: Այս մասին Սոթքից տեղեկացնում է «5-րդ ալիքի» լրագրողը:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին հանքից մոտ 3 կմ հեռու այսօր առավոտյան անցակետ են տեղադրել, տարածքը հսկում են ռազմական ոստիկանության աշխատակիցները: Հանք կարող են բարձրանալ միայն այնտեղի աշխատողները՝ հատուկ թուղթ ցույց տալու դեպքում:
Նկարահանող խումբը արձանագրել է նաև, որ առավոտյան հանքավայրի աշխատակիցները բարձրացել են վերև, սակայն քիչ հետո նորից իջել են, որովհետև իրենց թույլ չեն տվել աշխատել, աշխատանքներն էլ հանքում դադարեցված են:
«Դե, հիմա հանքի ոչ մի մաս էլ չեն թողնում, մեր ղեկավարությունն էլ դեռ չի ասում, ոչ մի բան էլ չեն ասում: Էս պահին թուրքերը մեր ոսկու հանքում նստած են, չեն թողնում մենք գնանք գործի, էդքան բան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը