Նախորդ շաբաթ ՊԵԿ-ի ողջ աշխատակազմը 50-70 տոկոս պարգևավճար է ստացել հոկտեմբեր ամսվա համար։
Այս ամենը տեղի է ունեցել այն պարագայում, երբ պետհիմնարկները որոշում ունեին սեպտեմբեր-հոկտեմբերին պարգևավճար չտալ, այն ուղղել համահայկական հինադրամին։ Պարզվում է՝ հակառակը՝ հիմնադրամի փողերը պետբյուջե են մտցրել, իբրև թե սոցիալական ծախսեր են կատարում, և, ամենայն հավանականությամբ, կենսաթոշակ են տալիս ու պարգևավճար են բաժանում։
Երկրի պետական բյուջեն ճեղքվածք ունի, տնտեսական 9 տոկոսանոց անկում կա, արտաքին պարտքը մեծացրել են՝ բյուջեի դեֆիցիտը փակելու համար, ու այդ ամենի հետ մեկտեղ՝ միևնույն է, ճոխ պարգևատրումներ են տալիս՝ հարյուր միլիոնավոր դրամներով։ Այն դեպքում, երբ որևէ դրական, պարգևատրելու արժանի աշխատանք տեսանելի չէ։
Հիշեցնենք, Yerevan.Today-ի՝ ֆինանսների նախարարութանն արած հարցման պատասխաններից պարզ դարձավ, որ այդ կառույցում սեպտեմբեր ամսվա համար 73 մլն դրամի պարգևավճար են բաժանել։ .
Այսօր էլ պարզ դարձավ, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է իր գրասենյակի աշխատողներին խրախուսել պարգևավճարով։ Փաստորեն, իշխանությունը պատերազմական և հետպատերազմյան շրջանում անգամ, չի հրաժարվում պարգևավճարներ ստանալու մոլուծքից։
ՊԵԿ-ից ինֆորմացիան պաշտոնապես ճշտել չհաջողվեց, խոսնակը չի պատասխանում զանգերին։ Հուսանք՝ գոնե հրապարակումից հետո այդ կառույցը հանդես կգա պաշտոնական պարզաբանմամբ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը