26 11 2020

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել հանել Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմից

Ադրբեջանի խորհրդարանը կոչ է արել հանել Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կազմից

Ադրբեջանի խորհրդարանը հայտարարություն է ընդունել, որում բողոք է հայտնել Ֆրանսիայի Սենատին՝ երեկ Ղարաբաղի հարցով ընդունված բանաձևի հետ կապված, հայտնում է РИА Новости-ն:

Բացի այդ, ադրբեջանական խորհրդարանը առաջարկով դիմել է երկրի կառավարությանը՝ Ֆրանսիային ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կազմից հանելու համար:

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընոդունել Ղարաբաղաի ճանաչման մասին, որը խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է հանդիսանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ