25 11 2020

Ծրագրվում է բնակեցնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջանները էթնիկ թուրքերին մոտ ժողովուրդներով. Պեգով

Ծրագրվում է բնակեցնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջանները էթնիկ թուրքերին մոտ ժողովուրդներով. Պեգով

Ստամբուլի մեր աղբյուրների, ինչպես նաև ռուսական որոշ վերլուծական կենտրոնների տեղեկությունների համաձայն՝ Սիրիայից ահազանգում են, որ երկայումս ծրագրվում է բնակեցնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած շրջանները էթնիկ թուրքերին մոտ մոտ ժողովուրդներով և թուրքամաններով, ովքեր պատմականորեն բնակվում են Սիրիայի տարածքում: Այդ մասին Sputnik Армения-ի մամուլի կենտրոնում տեսակամուրջի ժամանակ ասել է ռազմական թղթակից, անկախ լրագրող Սեմյոն Պեգովը՝ պատասխանելով Yerevan.Today-ի հարցին, թե ինչ ծրագրեր ունի Թուրքիան Անդրկովկասի իր ահաբեկչական կոնտինգենտի հետ կապված:

Պեգովի խոսքով՝ պետական ծրագիր է սկսել իրագործվել. սիրիական Իդլիբի բնակիչներին, որտեղ ներկայում զենքի ուժով իշխում են թուրքամետ ահաբեկիչները, ֆինանսական օգնություն են առաջարկում Ղարաբաղ տեղափոխվեու դեպքում: «Ստացվում է, որ Ղարաբաղում կարեղ են բնակեցվել այնտեղ կռված ահաբեկիչները»,- նշել է Պեգովը:

Հստակեցնող հարցին՝ ստացվում է, որ կտեղափոխվի ոչ խաղաղ բնակչությո՞ւնը, լրագրողը նշել է, որ կռվողների մեջ ի սկվբանե քիչ են եղել պրոֆեսիոնալ գրոհայիններ: «Նրանց 80 տոկոսը գյուղացիներ էին, ովքեր 20 հազար դոլարի դիմաց, ինչը մեծ գումար է իրենց համար, համաձայնել են գնալ այդ քայլին՝ չպատկերացնելով անգամ, որ օգտագործվելու են որպես թնդանոթի միս»,-ասել է Պեգովը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ