Կարող եմ կրկնել՝ Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրի ստորագրման պահին Շուշիում դեռ մարտեր էին ընթանում: Այդ մասին Sputnik Армения-ի մամուլի կենտրոնում տեսակամուրջի ժամանակ ասել է ռազմական թղթակից, անկախ լրագրող Սեմյոն Պեգովը՝ պատասխանելով Yerevan.Today-ի համապատասխան հարցին:
«Ինձ համար դա փաստ է, ես կապի մեջ եմ եղել քաղաքում գտվող տղաների հետ»,- նշել է նա: Ավելին՝ ինձ հայտնի է, որ երբ նոյեմբերի 7-ին Ալիևը (Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև -խմբ.) հայտարարեց Շուշին գրավելու մասին, քաղաքում գտնվում էին ընդամենը մի քանի ադրբեջանցի դիպուկահարներ, որոնցից ավելի ուշ Շուշին մաքրեցին: Ինձ համար Շուշիի մասով որոշումն , իհարկե, ավելի շատ քաղաքական է, քան ռազմական: Դատել, թե ինչու կայացվեց այն, չեմ կարող»,- նշել է լրագրողը:
Ինչ վերաբերվում է հարցի երկրորդ մասին՝ եղե՞լ են արդյոք ճակատային այլ հատվածներ, որտեղ նմանատիպ իրավիճակ է եղել, Պեգովն ասել է, որ որոշ գուգահեռներ կարելի է անցկացնել Հադրութի հետ:
«Այստեղ կային որոշ սխալներ պաշտպանական գծի, ամրության մասով: Քչերն էին պատկերացնում, որ ադրբեջանցի դիվերսանտները կներթափանցեն Հադրութ անտառային ճանապարհով: Այդտեղ ավելի շատ խոսքը ռազմական որոշման մասին է»,-ասել է Պեգովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը