Արդեն երկու օր է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, Գարիկ Ավետիսյանը և ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը կառավարության մոտ հացադուլ են անում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը Yerevan.Today- ի հետ զրույցում ասաց, որ վարչապետի խոսնակը ցանկացել է հանդիպել իր հետ, սակայն նա հարցազրույցի է հրավիրված եղել։
«Այլ պաշտոնական որևէ արձագանք չի եղել։ Բայց կարևորը ժողովրդի արձգանքը կա։ Զորակցական խոսքեր են քաղաքացիներից։ Ասում են նաև իմաստ չկա, այս մարդը սիրտ չունի բայց մենք մերը շարունակելու ենք»,- ասաց նա։
Մանուկյանը նշեց, որ ի սկզբանե հայտարարել են՝ սա ոչ թե ընդդեմ Նիկոլ Փաշինյանի է, այլ հանուն Հայաստանի, Արցախի հանրապետությունների պայքար է։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը