23 11 2020

Թեկուզ երեխուս դիակը տան, իմ երեխուն եմ ուզում․ անհետ կորածի մայրը չկարողացավ զսպել հուզմունքը



Իրանց գլխին հրամանատար չի եղել: Իմ տղան 2,5 ամսվա ծառայող էր, հոկտեմբերի 14-ից լուր չունեմ: Ես իմ երեխուն եմ ուզում: Այս մասին ՊՆ-ի մոտ ասաց անհետ կորած զինծառայողի մայրը:

«Արայիկ Հարությունյանը կոչ էր անում, որ զորքը միանա իրեն, որպեսզի Հադրութը չհանձնեն: Առանց զենքի զորքը ոնց պետք է դիմադրեր թուրքերին: Արայիկ Հարությունյանին եմ դիմում, թեկուզ թող երեխուս դիակը գտնեն տան: Ոչ մի բան չեն անում: Մի ամսվա մեջ ոչ մի երեխա չգտան, միշտ նույն ծնողներով հավաքվում ենք այստեղ»,-ասաց մայրը, ով Քաշաթաղից է:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ