23 11 2020

Միջգերատեսչական հանձնաժողով կձևավորվի անհետ կորած զինծառայողների հարցերով



Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհայտ կորած տղաների հարցերով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին, ՀՀ ՊՆ շենքի դիմաց բողոքող անհետ կորած զինծառայողների հարազատներին ասաց վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

«Այսօր ժամը 14։00-ին, վարչապետի մոտ ընդլայնված կազմով խորհրդակցություն է եղել՝ անհայտ կորած տղաների հետ կապված հարցով։ Վարչապետը որոշում է կայացրել, որ փոխվարչապետի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով ձևավորվի, որը շատ արագ պետք է զբաղվի անհայտ կորած տղաների հարցերով, և բոլոր ծնողներին պետք է հայտնեն, թե իրենց երեխաները որտեղ են գտնվում, ինչ վիճակում են, երբ է հնարավոր նրանց հայտնաբերել. ժամկետների, սոցիալական երաշխիքների հետ կապված բոլոր հարցերը պետք է մաքսիմալ կարճ ժամկետներում լուծվեն»-, ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ