Ադրբեջանի զինված ուժերը, հակառակ համաձայնագրի, փորձում են գրավել Բերդաշեն գյուղը։ Այս մասին Wargonzo-ին հայտնում են գյուղի բնակիչները:
Բերդաշենը գտնվում է Մարտունու շրջանում, որի վեց գյուղերը, համաձայն ստորագրված փաստաթղթի, պետք է անցնեն Ադրբեջանի վերահսկողության տակ: Սակայն Բերդաշենը այս ցուցակում չկա: Ներկայումս Բերդաշենի բնակիչներն ինքնուրույն են փորձում կանխել ադրբեջանցիների մուտքն իրենց տարածքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը