Բաքվի դատարանը հեռակա կարգով կալանավորել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, հայտնում է Sputnik Ближнее зарубежье աղբյուրը: Սեյրան Օհանյանի (զբաղեցրել է ՀՀ ՊՆ ղեկավարի պաշտոնը 2008-2016 թթ.) նկատմամբ քրեական գործ է հարուցվել «ցեղասպանություն» հոդվածով:
Ադրբեջանի իրավապահ մարմինները նրա նկատմամբ միջազգային հետախուզում են հայտարարել:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում 2018 թվականի մայիսին տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո ևս քրեական գործ է հարուցված Սերյան Օհանյանի նկատմամբ: Նա մեղադրվում է քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով, նա մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ մեղադրվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման մեջ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը