23 11 2020

Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել ՀՀ-ից. Mediaport

Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել ՀՀ-ից. Mediaport

ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից: Այս մասին տեղեկանում ենք Mediaport-ի տելեգրամյան էջից:

«Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից: Նոյեմբերի 20-ին նա կապ է հաստատել Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ՝ խնդրելով աշխատանք տալ իրեն, Գուտերեշը խոստացել մտածել այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Մնացակայանը 2014-2018թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է եղել (նստավայրը՝ Նյու Յորք):

Ուշագրավ է, որ խայտառակ պարտության պատասխանատուներն անգամ այս իրավիճակում շարունակում են հոգ տանել բացառապես իրենց ընտանիքների բարեկեցության և անվտանգության մասին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ