20 11 2020

Բերման է ենթարկվել ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը



Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Փակելով փողոցների երթևեկելի հատվածը՝ նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Քաղաքացիները վանկարկում են «Նիկոլ՝ դավաճան»։ Ոստիկանությունը բերման է ենթարկում խաղաղ ակցիայի մասնակիցներին՝ կիրառելով ուժ: 

Բերման ենթարկվեց նաև «Հենակետ» կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ 

Բերման ենթարկվելուց հետո Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընկերներիս բերման էին ենթարկում՝ ոստիկաններին հորդորեցի զերծ մնան կոշտ միջոցներից՝ ինձ բերման ենթարկեցին։

Սրանք չեն հասկանում, որ հայրենազրկվել ենք, նաև իրենք։

Ես որ կորցնելու բան չունեմ, արդեն իմ պահած հողը կորցրել եմ, նաև շատ ընկերներ։

Չեք մարսելու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ