20 11 2020

Այս նոր իրավիճակը միտումնավոր ու ծրագրված հանցագործություն է. Լարիսա Ալավերդյան



 

Մենք հայտնվել ենք բոլորովին նոր իրողության մեջ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Այդ իրողությունը ծրագրված է եղել դեռ 2018 թվականին, իմ խորին համոզմամբ այս իշխանափոխության գլխավոր նպատակն էր  այս պիղծ պայմանագրով Արցախը հանձնելը՝ լինի մաս-մաս, թե այլ կերպ: Իսկ ապագայի մասով, պետք է ընդգծենք՝ արդյոք կարող է հայ ժողովուրդն իր միասնական կամքով փոխի այս իշխանությանը և բերի ազգային համաձայնության ինչ-որ մի նոր իշխանություն: Մենք պետք է հստակեցնենք, որ ամբողջովին այս իրավիճակում գտնվելը նախ ժողովրդի այն խավի կամքով է տեղի ունեցել և նրանք պատասխանատվություն են կրում՝ առնվազն բարոյական, որ իշխանության են բերել այս ավելի քան կասկածելի և այլ ազգային շահերին ծառայող խմբին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ