19 11 2020

Ամենասարսափելին ոստիկանական բաժանմունքում կատարվածն էր․ ակցիայի մասնակիցը մանրամասնում է



Այսօր Երևանի մի շարք փողոցներ քաղաքացիները փակել էին՝ ի  նշան բողոքի վարչապետի՝ նոյեմբերի 10-ին ստորագրած եռակողմ համաձայնագրի և պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ակցիայի ընթացքում քաղաքացիներից շատերին ոստիկանությունը բերման է ենթարկել։

Yerevan.Today-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Անի Կարապետյանը մանրամասներ հայտնեց բերման ենթարկվելու ընթացքից և նշեց, որ ոստիկանները նաև վնասվածքներ են հասցրել քաղաքացիներին։

«Ոստիկանությունը մեզ չիրազեկեց՝ ինչի համար է բերման ենթարկում։ Մենք խաղաղ ակցիա էինք իրականացնում։ Շատ կոպիտ, բռնի ուժով , հահոյանքներով մեզ բերման ենթարկեցին, ամենասարասափելին սակայն ոչ թե փողոցում կատարվածն էր, այլ այն՝ ինչ կատարվեց ոստիկանական բաժանմունքում»,- ասաց Կարապետյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ