2017թ․ եղել է 2018-2022 թթ․ զարգացման պլան, թե ինչ ռազմական տեխնիկա պետք է ձեռք բերել, սակայն այն փոխվել է, «Տոռ»-երի փոխարեն ձեռք են բերվել «ՍՈՒ»-եր։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության արդեն նախկին պետ, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը:
«ՊՆ փոխնախարար եմ եղել եւ ես եմ այդ պայմանագրերը կնքել, որով մեր բանակը պառազինվել է: Ձեռք է բերվել «Սմերչ» կայաններ, «Տոռ»-եր, «Իգլա Ս» եւ «Վերբա»-ներ: Դրանք այն զենքերն են, որոնք այս պատերազմում կռվել են: Դրանք հիմնականում ձեռք են բերվել 2017 թվականին, իսկ «Տոռ»-երի մի մասը 2018-ին: Ձեռք է բերվել մեծ քանակի նռնկանետեր, Կորդեր, խնդիր է դրվել մեծ քանակի հրետանային հրթիռներ ձեռք բերելու»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը