Մարտավարական օղակը կրճատվել է, իսկ օպերատիվը, այսպես ասած, թուղթ գրողները, ավելացվել է, ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը:
«Հրամանը շատ վատն է՝ 00038, հույժ գաղտնի հրաման է եղել: Կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով: Կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից, որովհետև զինվորների քանակը քիչ է և չի բավարարում ամեն տեեղ զինվոր ունենալուն», - ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը