18 11 2020

Ես չեմ կարող հանգիստ նստել, երբ դավաճանը հանգիստ աթոռին նստած է․ որդեկորույս մայր



Բնավ մտադրություն չունեի վերապրելու այն ինչ վերապրել եմ։ Այս մասին Ազատության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ընթացքում ասաց  նահատակված Մկրտիչ  Օհանյանի մայրը ՝ Անահիտ Օհանյանը։

«Երեկ ԱԺ նիստում, անբարոյականների նիստում, առանց ամոթի խայծ զգալու շահարկել են մոր անունը , շահարկել են որդի կորցրած մորը, որ իբր ինչ-որ մեկի թելադրանքով ես եկել եմ այստեղ ՝ վիշտը սրտիս  ելույթ եմ ունեցել Ձեր առաջ։ Պատվերով համերգ եմ տվել, հասկանո՞ւմ եք։ Սա պատվերով  համերգ չի, սա իմ հոգու կոչն է եղել Ձեզ բոլորիդ։ Ես պատվերով համերգ տվող չեմ։ Եթե 17 չէ, 27,47, 67 կուսակցություն և անհատ մարդիկ էլ լինեին , եթե ցանկություն չունենայի այստեղ չէի գա։  Ամեն մարդ յուրովի է իր վիշտն արտահայտում։ Իմ սիրելի հայեր, իմ քույրեր, որոնք կորցրել են որդիներին, դուք երևի սփոփվում եք գնալով գերեզման, գլուխներդ հողին տալով, ես չեմ կարող հանգիստ նստել, երբ դավաճանը հանգիստ աթոռին նստած է»,-իր ելույթում ընդգծեց որդեկորույս մայրը։

Նա նաև շեշտեց, որ չէր գա, եթե երեկվա միջադեպը չլիներ։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ