Հոկտեմբերի 8-ին վարչապետը հրապարակում է տեսնյութ, որտեղ նստած իր կաբինետից հեռախոսով զանգում է առաջնակետեր և հերթապահ սպաների և զինվորների հետ կատակում է, ռազմական գատնիքներ է հարցնում, չեն պատասխանում, նա էլ երեխայի պես ուրախանում էր՝ «վա՜յ ինչ լավ էր ռազմական գաղտնիք չեն բացահայտում»։ Սա էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի լրջությունը այդ լրջագույն պահին։ Այդպիսի անլուրջ պահեր հետևեցին հաջորդ օրերին։ Այս մասին Ազատության հրապարկում ասաց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը։
«Նիկոլ Փաշինյանի անլուրջ ղեկավարումով մենք չենք կարող երկրում վիճակ փոխել»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը