01 10 2024

ՀՀ-ն պատրաստ է ապահովել մարդկանց և բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Նիկոլ Փաշինյան



 

Հայաստանը պատրաստ է ապահովել մարդկանց և բեռների փոխադրումների անվտանգությունն իր տարածքում։ Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանը Եվրասիական Միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։

Փաշինյանը հատկապես ընդգծել է, որ պնդումները, թե Հայաստանն ինչ-որ տեղ մի ինչ-որ փաստաթղթում մի ժամանակ համաձայնել է այն բանին, որ երրորդ երկրները պետք է ապահովեն հաղորդակցությունների անվտանգությունն իր տարածքում, իրականության խեղաթյուրում են։ Նույնը վերաբերում է ինչ-որ մեկնաբանություններին այն մասին, որ Հայաստանն ինչ-որ տեղ երբևէ համաձայնել է իր ինքնիշխանության ինչ-որ սահմանափակման տարածաշրջանային հաղորդակցությունների առիթով։ Նման բան չի եղել, և դա նույնպես իրականության ակնհայտ խեղաթյուրում է, հայտնել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի պարտավորությունը միանշանակ է՝ երաշխավորել բեռների և փոխադրամիջոցների անվտանգությունն իր տարածքում, և մենք դա երաշխավորում ենք։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ