ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը մեղադրել է մի շարք արևմտյան երկրների Լեռնային Ղարաբաղում հայերի և ադրբեջանցիների միջև դարձյալ հակամարտություն հրահրելու փորձերի մեջ: Այդ մասին ասվում է պաշտոնյայի հայտարարությունում, փոխանցում է ТАСС-ը:
«Մեր տեղեկություններով արևմտյան որոշ երկրներ իրենց խողովակների միջոցով սադրում են հայ և ադրբեջանցի ազգայնականների` դրդելով նրանց խափանել կրակի դադարեցման ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությունները: Հայերին փորձում են համոզել, որ խաղաղությունը Ղարաբաղում Երևանի պարտությունն է, և հարկավոր է «մինչև հաղթական ավարտը պատերազմել Ադրբեջանի դեմ»:
Ասում են, որ Կրեմլը «գողացել է նրանց հաղթանակը», դա այն դեպքում, երբ ադրբեջանական զորքերը արդեն մտնում էին Ստեփանակերտ»,- ասվում է հայտարարությունում:
Նարիշկինը հավելում է, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները «պարզապես նեղվել» են այն հանգամանքից, որ պատերազմական գործողությունները Ղարաբաղում դադարեցվել են Մոսկվայի միջնորդությամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը