Այս օրերին Ազատության հրապարակում հարահավաքի մասնակիցների թիվը երբեմն հասնում է մինչև 40 հազարի:
Սա նախկին փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանի վերլուծությունն է՝ հիմնված նախկինում իր գործունեության օրոք հանրահավաքների թիվը վերադասին ներկայացնելու հաշվարկների բանաձևի վրա:
«Ճիշտ է, այս օրերին չեմ մասնակցել Ազատության հրապարակում անցկացվող ցույցերին,իսկ կադրերով հնարավոր չէ պատկերացում կազմել որքան մասնակից է դուրս ելել բողոքի, բայց դրա համար կա հստակ բանաձև՝ մեկ քառակուսի մետր հատվածում կանգնում են 3-4 մարդ»,-YerevanToday-ին պարզաբանում է նախկին փոխոստիկանապետը՝ ըստ էության հակադարձելով իշխանական պատգամավորներին:
ՀԻշեցնենք, երեկ վարչապետ Փաշինյանի թիմակից որոշ պատգամավորներ հայտարարել էին, թե վարչապետի հրաժարականը չի հնչի, քանի որ այդ պահանջով ցույցի է դուրս ելել ընդամենը 3000-5000 քաղաքացի, մինչդեռ նախկին փոխոստիկնաապետի խոսքով սոսկ հանրահավաքի մասնակիցների քանակը տասնապատիկ շատ է:
«Ձեզ ասյպես նկարագրեմ՝ կողք կողքի խիտ կանգնած մարդկանցով՝ Ազատության հրապարակում ողջ մակերեսով՝ 30-40 հազար մարդ է հավաքվում:
Սա այն դեպքն է երբ նրանց արանքով ելումուտը բարդ է: Իսկ հիմա ձմեռ է, մարդիկ տաք են հագնված, սա նշանակում է 1 քմ մակերեսին 4-ի փոխարեն 3 անձ է կանգնած, բայց մյուս կողմից ցրտի պատճառով մարդիկ խցկված են կանգնում այնպես, որպեսզի չմրսեն»-ասում է նախկին փոխոստիկանապետը՝ ընդգծելով, որ մասնակիցների քանակի տատանումները միայն տեղումն ներկա գտնվողը կհասկանան: Բայց այս դեպքում էլ խորհգուրդ է տալիս չմոռանալ հրապարակում ավելացված մակերեսի մասին:
«Այսօր չկան օպերայի բակում սփռված նախկին սրճարանները, դրանք այլևս քանդված են, կանաչ գոտու են վերածվել: Դա նշանակում է, որ մասնակիցները կանգնում են նաև նախկին սրճարանների տեղերում: Բացի այդ, իմ տված հաշվարկում հաշվի չէր առնվել բեմին խիտ խմբերով կանգնած մասնակիցների թիվը, չէ՞ որ մեծաթիվ մարդիկ նաև բեմին ու աստիճաններին են կնգնում են՝ իբրև ելույթ ունեցողներին պատսպարելու համար:Այսօրվա տեխնիկական հնարավորություններն են ուրիշ, մարդիկ օնլայն միտինգներին հետևելու հնարավորություն ունեն, հեռախոսներով՝ սրճարաններից են դիտում, տարբեր վայրերից, և սրանք ռեսուրսներ են: Հետևաբար գբնահատել ռեալ սեգմենտի թիվը, դժվար կլինի, բոլոր հանգամանքներն հաշվի առնելու համար այլ գործիքակազմ է պետք»,-ասաց Հովհաննես Վարյանը:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը