Հայաստանը և Արցախը միացնող Լաչինի միջանցքով դեպի Ստեփանակերտ են ուղևորվել առաջին մեքենաները: Այդ մասին հայտնում է RT-ի տելեգրամյան ալիքը` ներկայացնելով բացառիկ տեսանյութ:
Հիշեցնենք, որ միջանցքն այսօր պաշտոնապես բացվել է: Կադրերում երևում է ռուս խաղաղապահների` Շուշիի մոտ տեղակայված դիտակետը:
Այնտեղ են գտնվում նաև հայ և ադրբեջանցի զինծառայողները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը