ԿԳՄՍ նախարարության դիմացից քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանին: Բերման ենթարկելու պահին նա բղավում էր. «Սրանք դավաճան Նիկոլի դավաճան ոստիկաններն են»:
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարարության մոտ ակցիա էին անում մի խումբ քաղաքացիներ պահանելով Արայիկ Հարությունյանին արձագանքնել երրում տեղի ունեցող իրադարձություններին․
«Արայիկ Հարությունյանըպետք է դուրս գա իր տաք կաբինետից ու պատասխանի հարցին՝ արդյո՞ք կողմ է Նիկոլի ստորագրած դավաճանական փաստաթղթին: Սուպեր նախարարը մեզ պետք է բացատրի, թե ինչու՞ ձայն-ծպտուն չի հանում: Իսկ եթե դեմ է, ինչու՞ է նախարար, ինչու՞ հրաժարական չի տալիս»,- ասավծ էր Վարագյանի հայտարարության մեջ։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը