Պատերազմն ավարտվեց , ցավոք մենք պարտվեցինք։ Կարևոր են քայլերը, որոնք մենք պետք է անենք պարտությունից հետո, որովհետև մենք ապրում ենք տարածաշրջանում, երբ ցանկացած պատերազմի ավարտ նշանակում է հետհաշվարկ մինչ հաջորրդ պատերազմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ի հերթական նիստի մեկնարկին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
«Իշխանությունը պետք իր վրա վերցնի պարտության պատասխանտվությունը և չփորձի այն գցել հանրության վրա, բանակի, քաղաքացիների վրա։ եթե մենք գնում ենք այսպես, որ բոլորը մեղավոր են, բացի իշխանություննեևրից, բացի կառավարությունից, մենք փչացնում ենք այն հույսը, որ մեր երկիրը կարող է ոտքի կանգնել»,- ասաց Գորգիսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը