16 11 2020

Եթե Շուշին դժգույն քաղաք էր, ինչո՞ւ էր կինդ ֆոտոսեսիաների գնում Շուշիում․ Իվետա Տոնոյան



Երեկվանից հանրապետության գերագույն գլխավոր չարիքն իր ատելության, չարության, մաղձի հերթական չափաբաժինն է հրամցնում հասարակությանը։ Դեռևս պարզ չէ, թե ինչի ազդեցության տակ հերթական անգամ հասարակությանը բաժանում է սևերի ու սպիտակների, հասարակության մեջ սերմանում է անհանդուրժողականության, ատելության գաղափարներ։ Եվ այսքան բանից հետո լկտիաբար այսօր համարձակություն է ունենում ասելու, թե՝ ընդդիմությունը թող ասի, որ զենքի միջոցով պատրաստ չէ բախումներ հրահրել։ Լավ, դու ընդհանրապես ամոթ չունե՞ս։ Այս մասին Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նա նշեց, որ ընդդիմությունը մշտապես հայտարարել է, որ հասարակությանը սևերի ու սպիտակների բաժանելու խնդիր չունի իր առջև դրված։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ