Նիկոլ Փաշինյանը մեր երկիրը պատրաստվում է տանել նոր փորձությունների։ Այս մասին իր ֆեյսբուքյան լայվի շամանակ ասում է ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը:
«Հայաստանի վարչապետի աթոռին նստած գերագույն խելագարը ասում է` զինվորներին սպասում ենք Երեւանում, ինչ-որ հարցեր ունենք լուծելու: Էս մարդը խելագար է, անեծք է էս ժողովրդի գլխին, գնացել, թուրքի առաջ կզել է, ստորագրել է ստորացուցիչ պայմանագիր, վաճառել է մեր հայրենիքի կեսից ավելին, Երեւանում նոր պատերազմի կոչեր է անում: Քո բազմաթիվ մեղքերին եւս մի քնաիսը մի ավելացրու, խելքդ գլուխդ հավաքի: Հարգելի հայրենակիցներ, մենք ունենք 2 ճանապարհ, կամ այս խելագարին պետք է հեռացնենք ճանապարհից եւ փրկենք մեր երկիրը, կամ պետք է թույլ տանք` էս երկրում հաստատի բռնապետություն, մեկ մարդու դիկտատուրա եւ վերջնականապես կորցնենք մեր երկրի մնացած մասը: Քաղաքական մեծամասնություն, դուք պատասխանատվություն եք կրում, այս խելագարի համար, իր յուրաքանչյուր գործունեության համար, հասկացեք, գիտակցեք: Սա մեր երկիրը պատրաստվում է տանի նոր փորձությունների: ՀՀ սիրելի քաղաքացիներ, պետք չէ անտարբեր լինել սրան: Այ հայ ժողովրդի անեծք, խելքդ գլուխդ հավաքի»,-ասում է նա:
Սաղաթելյանի խոսքով` մենք ունենք երկու ճանապարհ. կամ այս խելագարից ազատվում ենք, կամ թույլ ենք տալիս մեր երկրում հաստատվի բռնապետություն:
Նա բոլորին ժամը 17։00-ին հրավիրեց Ազատության հրապարակ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը