Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
Գեներալ Լևոն Մնացականյանը մի քանի օր առաջ կարճ մեկնաբանություն էր տվել՝ զինվորական անկեղծությամբ խոսել բաներ, որը հակասում էր Նիկոլ Փաշինյանի լայվային սլիվներից մեկին։
Իմ տպավորությամբ, գեներալը տեղյակ էլ չէր, որ դրա մասին Հայաստանում մի քանի օր քննարկում է գնում և այլն, հնչել էր հարց՝ իրեն հատուկ ձևով անկեղծ պատասխանել էր։
Բայց նիկոլական բութ, անհայրենիք քարոզչական խմբերը տարբեր տեղեր մեր հայրենիքը հանձնող Նիկոլի չեղած պատիվն էին նյութերի տակ փորձում պաշտպանել։
Գեներալ Մնացականյանը պատերազմի մեկնարկից բառից բուն իմաստով մարտադաշտում է՝ ամենածանր ուղղություններում։ Թե քանի անգամ է մահից 5 պակաս իրադրություններում եղել՝ անհաշվելի, բայց իր տեսակը պայքարող է, մարտական ոգին միշտ շատ բարձր։
Հա, ի դեպ, Նիկոլ, որքան էլ սրտովդ չէր իր և մյուս պաշտոնաթող գեներալների մասնակցությունը։
Պատերազմի ընթացքում գեներալը կորոնավիրուսով ծանր հիվանդացավ, ծնողին կորցրեց, բայց արագ վերադարձավ շարք, որովհետև այն, ինչ ինքն ու իր մարտական, գաղափարական ընկերներն էին արել այս երեք տասնամյակում՝ պետականություն, հայի անվտանգություն, վտանգված էր։
Լևոն Մնացականյանը, Արշավիր Ղարամյանը, Սամվել Կարապետյանը, Վիտալի Բալասանյանը և մեր մյուս զինվորականները, կրկնում եմ՝ անկախ Նիկոլի տխմար որոշումներից, ցանկություններից, ամբիցիաներից, յուրաքանչյուրը մի ճակատում էր, լուռ իր գործն էր կատարում։
Ամեն օր չէին նկարվում՝ փիառի կարիք երբեք չեն ունեցել, սերը, պատասխանատվությունը հայրենիքի նկատմամբ իրենց պայքարով էին ի ցույց դնում։
Իսկ դու Նիկոլ, կաշիդ փրկելու, դավաճանությունդ թաքցնելու, քեզանից շեղելու և մնացածների, հատկապես, բանակի գլխին ջարդելու համար ամեն ինչ անում ես, ինչը քեզ երբեք չի ներվելու։
Այսօր, վաղը, մեկ ամիս հետո... սա մարսվող բան չի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը