14 11 2020

Ինչիպիսն էր մեր Ջիգարխանյանը․ հուշեր մեծանուն դերասանից

Ինչիպիսն էր մեր Ջիգարխանյանը․ հուշեր մեծանուն դերասանից

Այսօր 85 տարեկան հասակում կյանքից հեռացավ ևս մեկ մեծ հայ դերասան` Արմեն Ջիգարխանյանը:

Ջիգարխանյանի մասնակցությամբ դերերը թե թատրոնում, թե ֆիլմերում չափազանց շատ են թվարկելու համար, կարիք էլ չկա, նրա խաղը բոլորիս հիշողության մեջ է` «Հարսնացուն հյուսիսից», «Հանդիպման վայրը փոխել հնարավոր չէ», «Թեհրան- 43»...

Նշենք նաև, որ դերասանը ներառված է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ՌԴ-ում «ամենից շատ նկարահանվող դերասան»:

Ստորև ներկայացնում ենք հուշեր Արմեն Ջիգարխանյանից

***

Ջիգարխանյանի մանկությունը հարթ չի անցել: Նա ծնվել է 1935-ին Երևանում: Իր հորը տեսել միայն փոքր-ինչ մեծ տարիքում: Դերասանի հայրը թողել է ընտանիքը, երբ նա դեռ նորածին էև, դերասանին պահել և մեծացրել է ոչ հարազատ հայրը:

Մանկությունն անցել է պատերազմին զուգահեռ: «Ես ռոմատիկայից հեռու եմ, քանի որ ծանր մանկություն եմ ունեցել...Ես անգամ չգիտեմ` ինպիսին է լինում մանկությունը, ես մանկություն չեմ ունեցել»,- ասել է Ջիգարխանյանն իր հարցազրույցներից մեկում:

***

Դերասանի իր մասնագիտությունը բնորոշում էր այսպես. «Միակ բանը, որը ես հասկացել եմ արվեստի մասին, այն է որ, ինչպես հանճարեղ ասել է Նիցշեն` արվեստը տրվել է մեզ իրականությունից չմահանալու համար»:

***

Իր դերասանի կարիերայի մասին Ջիգարխանյանը մի անգամ ասել է. «Ես, հավանաբար, լավ թամադա կլինեի: Այդ արվեստով պապս հայտնի է եղել Վրաստանով մեկ: Սակայն, ի հակառակ գենետիկայի, ես դարձա ծաղրածու:  Ես նաև շատ ծույլ եմ: Ամեն ներկայացման գնալիս միշտ մտածել եմ` միայն թե այն հետաձգվի: Սակայն դա միայն ճանապարհին, հետո մի անհասկանալի ուժ ինձ դրդել է բարձրանալ բեմ»:

***

Դերասանի անձնական, ընտանեկան կյանքը նույնպես հարվածներով լի է եղել: Ջիգարխանյանը մեծացրել իր երկրորդ կնոջ`Տատյանա Վլասովայի որդուն: Իսկ առաջին ամուսնությունից հարազատ դուրստրը մահացել է 1987 թվականին: «Թատրոնը օգնեց ինձ դիմանալ և ապրել. իմ ցավը, արցունքները` ամեն բան վերապրեցի բեմում»:

***

«Իհարկե, ես ցանկանում եմ, որ ինձ հնարավորինս երկար հիշեն»,- ասել է Ջիգարխանյանը:

Ցիտատները` РБК-ից

 

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ