13 11 2020

Նախկիններից են խոսում, նրանք մեզ հայրենիք են տվել, հիմա դավաճանը դո՞ւք եք, թե նախկինները․ պատերազմի մասնակից

Նախկիններից են խոսում, նրանք մեզ հայրենիք են տվել, հիմա դավաճանը դո՞ւք եք, թե նախկինները․ պատերազմի մասնակից

Ես անձամբ եղել եմ Մարտակերտի շրջանում, որտեղ վիրավորվել եմ: Հիվանդանոցում պառկած մեկ էլ տեսնում եմ, որ հետ են տվել: Ո՞վ են սրանք: Մենք կռվում ենք, իրանք հող են տալի՞ս: Այս մասին Ազատության հրապարակում հայտարարեց պատերազմի մասնակից Արթուր Բեգլարյանը:

«Բայց իրենք Ղարաբաղի համար մի բան արած կա՞ն 30 տարվա մեջ չկան: Նախկիններից են խոսում, նրանք մեզ հայրենիք են տվել, որտեղ ապրում էինք: Հիմա դավաճանը դո՞ւք եք, թե նախկինները։ Ինչի՞ եք սաղ քցում զինվորների վրա, սաղ էլ կռվել են: Շուշին պահում էին, Քարինտակը պահում էին, տեսել ենք:  ով որ խուսում ա, դուք եք սովորեցնում»,-ասաց նա:

Պատերազմի մասնակիցը նշեց, որ շատերն են հերթագրվել սակայն նրանց չեն տարել․ «Հիմա ասում են, թե զորք չի եղել։ Ասում եք, որովհետև դավաճաններ եք: Շատերն ասում են, որ ղարաբաղցիները պետք է գնան Ղարաբաղ, ինչի են եկել Երևան: Կնոջս տունը Քարինտակում է, ես իրա տունը տալիս եմ ձեզ, գնացեք ապրեք: Շուշիում տուն ունեմ, ձրի տալիս եմ, գնացեք ապրեք: Գնացեք Ստեփանակերտ, որտեղ սնայպերը ցանկացած վախտ կարա խփի: Կարա՞ք ձեր երեխաներին ասեք՝ խաղացեք, չեք կարա, ուրեմն մի խոսացեք»,-ասաց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ