10 11 2020

Հայը հայի վրա ձեռք բարձրացնելու իրավունքն չունի,  մենք վրեժ ունենք լուծելու թուրքից. Վահագն Չախալյան



Մեր ջոկատից չորս հոգով գիշերն իջել ենք, մնացած տղաները պոստ են պահում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Կամք» նախաձեռնության համակարգող Վահագն Չախալյանը՝ ԱԺ-ի մոտ իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ:

«Հիմա լավ վիճակ չէ, բայց միանշանակ ես վստահ եմ, որ ճիշտ կազմակերպելու, ճիշտ կառավարելու դեպքում մենք հաղթելու ենք: Մենք երկու խնդիր ենք հետապնդում՝մեկը, որ ընդհարում չլինի, քաղաքացիական բախումների չգնան, առանց դրա էլ մեր զինվորի թիկունքը թույլ է, այս պահին մեր երկիրը լրիվ քաոսի վերածել դավաճանություն է: 2-րդ՝ հրադադարի որոշումը, սեփական ժողովրդին բերել դեմ են տալիս, պետք է չեղարկվի»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ