10 11 2020

Հայաստանի և Ադբեջանի ղեկավարները քաջություն են դրսևորել. Պուտին

Հայաստանի և Ադբեջանի ղեկավարները քաջություն են դրսևորել. Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի և Ադբեջանի ղեկավարները քաջություն են դրսևորել Լեռնային Ղարաբաղում կարգավորման հարցով որոշումն ընդունելիս: Այդ մասին նա ասել է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ելույթ ունենալիս, հայտնում է ТАСС-ը:

«Իսկապես, նման բարդ, չքանդվող հանգույց հիշեցնող հակամարտությունների լուծման համար հարկավոր է գնալ փոխզիջումների, իսկ դրա համար անհրաժշտ է որոշումներ կայացնողների քաջությունը: Ուստի այս դեպքում բոլորն, իհարկե, պետք է աջակցեն Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևին՝ իրենց՝ ի շահ տարածաշրջանում իրավիճակի խաղաղ զարգացման և հայ և արդբեջանցի ժողովուրդների միջև երկարատև հարաբերությունների կառուցման»,-ասել է ՌԴ նախագահը:

Ղարաբաղում կատարվողը Պուտինը ողբերգություն է որակել և այնտեղ երկարատև խաղաղության հաստատման հույս հայտնել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ