10 11 2020

Էդ ի՞նչ վրեժի կոչ եք անում, Դուք ընդհանրապես իրավունք ունեք հիմա ինչ-որ կոչ անել․ Նաիրա Զոհրաբյան



Բայց գիտե՞ք ինձ ինչն է զարմացնում․ ես հետևում եմ Նիկոլ Փաշինյանի՝ ստորագրումից հետո արված մի քանի լայվերն ու գրառումները  և ինձ զարհուրեցնում է, որ ինքն ասում է՝ հողեր հանձնողները պիտի պատժվեն, ո՞ւմ է ասում, ինձ շատ հետաքրքիր է։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Այո, պիտի պատժվեն, հայ ժողովուրդը պահանջելու է  պատիժ բոլոր նրանց համար, որոնք հող են  հանձնել։ Կամ էդ պոպուլիզմը, թե վրեժ պետք է լուծենք, գնացեք սա արեք, նա արեք, ԲՀԿ-ի անունն է տալիս, բավական է արդեն, եթե ինչ-որ ժամանակ էդ դեմագոգիան, պոպուլիզմը անցնում էր, որովհետև ժողովրդի մեջ մի հատված կա, որ այ թալանը բերեցին և այլն, ոգևորվում ընկնում էին էքշնի մեջ, հասկանո՞ւմ եք, որ այս անգամ այլևս չի աշխատելու»,- նշեց Նաիրա Զոհրաբյնաը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ