09 11 2020

Արծրուն Հովհաննիսյանը ճնշման տատանումներ է ունեցել, այժմ լավ է․ ՊՆ խոսնակ

Արծրուն Հովհաննիսյանը ճնշման տատանումներ է ունեցել, այժմ լավ է․ ՊՆ խոսնակ

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ունեցել է ճնշման տատանումներ, այժմ ինքնազգացողությունը լավ է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Նա ունեցել է ճնշման տատանումներ և այժմ հետազոտություն է անցնում,  ինքնազգացողությունը լավ է»,- ասաց Ստեփանյանը:

ՊՆ մամուլի խոսնակը հերքում է Հովհաննիսյանի՝ ինֆարկտ տանելու մասին սոցիալական հարթակներում տարածվող տեղեկությունները:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ