Այս տարվա պետբյուջեում նոր ծրագիր ավելացնելով՝ 890 միլիոն դրամի չափով կորոնավիրուսի պատվաստանյութի համար կանխավճար ենք իրականացրել: Կա պատվաստանյութերի գնումների և բաշխման միջազգային պլատֆորմ, ստեղծված այդ թվում ԱՀԿ-ի մասնակցությամբ, որին մասնակցելու իմաստն այն է, որ ՀՀ-ն հնարավորություն է ունենալու ստանալ այն պատվաստանյութը, որը կհաստատվի համաշխարհային մակարդակով եւ հասանելի կլինի պլատֆորմին մասնակցող 183 երկրներին:
Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր 2021թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նախարարն անդրադարձավ նաև թեստավորման գներին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը