06 11 2020

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` նոյեմբերի 5-ին

Ղարաբաղյան հակամարտության լուսաբանման ընդհանուր պատկերը ռուսական ԶԼՄ-ներում` նոյեմբերի 5-ին

 

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 5-ին հետևել է ռուսական 5 առաջատար լրատվամիջոցների հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է ռուսական մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «Լենտա ռու», «Գազետա ռու», «Ռիա Նովոստի», «Ռեգնում», և «ՏԱՍՍ» կայքերը։

«Լենտա ռու»-ն հրապարակվել է 8 հոդված, որից 4-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներ են, 4-ը՝ հայկական կողմինը։

«Գազետա ռու»-ն հրապարակել է 9 հոդված, որից 3-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 2-ը՝ հայկական կողմինը, 4-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ: 4-ն էլ՝ չեզոք բնույթի:

«Ռիա Նովոստի»-ն հրապարակել է 27 հոդված, 7-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 16-ը՝ հայկական կողմինը, 4-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 4-ն էլ՝ չեզոք բնույթի:

«ՏԱՍՍ»-ը հրապարակել է 11 հոդված, որից 5-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 4-ը՝ հայկական կողմինը, 2-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև՝ պետպաշոնյաների և մասնագետների մեկնաբանություններ՝ չեզոք բնույթի։

«Ռեգնում»-ը հրապարակել է 21 հոդված, որից 8-ը՝ ադրբեջանական կողմի հրապարակումներն են, 8-ը՝ հայկական կողմինը, 5-ը՝ տարբեր երկրների և կառույցների կոչեր, հայտարարություններ, ինչպես նաև պետպաշտոնյաների և մասնագետների մեկնաբանություններ։ 5 նյութից 3-ը՝ չեզոք, 2-ը՝ հայամետ, 0՝ ադրբեջանամետ։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքից ջիհադիստական խմբավորումների գրոհայինների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ կարող է վերածվել Անդրկովկասում ահաբեկչական անկլավի առաջացման: Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, Զախարովան ևս մեկ անգամ հաստատել է, որ ՌԴ ԱԳՆ-ն տեղեկություններ ունի Ադրբեջանի կողմից մարտերին մասնակցելու համար ահաբեկիչներին Արցախ տեղափոխելու մասին:

Վերլուծականներից մեկում նշվում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, համատեղ պատերազմ վարելով Ղարաբաղում, իրենց երկրներում ազգայնական ոգի են առաջացրել, որը դադարել է ռազմաճակատներից հաղթական ելույթներով սնուցվել: Անկարայում և Բաքվում փլուզվում է «լավատեսական կանխատեսումների և ձգտումների» համակարգը, ինչն ավելի լայն աշխարհաքաղաքական համատեքստ է ձեռք բերում:

Հրապարակման համաձայն ՝ նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն խիստ քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահին ՝ հայտարարելով, որ «Էրդողանը ավելի մեծ սպառնալիք է աշխարհի համար, քան կորոնավիրուսի պանդեմիան»։

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ