04 11 2020

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը. նախնական տվյալներով՝ կա մեկ վիրավոր

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը. նախնական տվյալներով՝ կա մեկ վիրավոր

Թշնամին դարձյալ հրետակոծեց Ստեփանակերտը։ Նախնական տվյալներով՝ կա մեկ վիրավոր, հայտնում են Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Արցախի դեմ ադրբեջանաթուրքական պատերազմը շարունակվում է։ Քաղաքացիական ենթակառուցվածքներն ու հանրային նշանակության օբյեկտները մնում են թշնամու նշանակետում։ Քիչ առաջ Ստեփանակերտում հնչել է օդային տագնապի ազդանշանը, որի ընթացքում 120 մմ ականանետի մի քանի հարված է հասցվել մայրաքաղաքի բնակելի թաղամասերին։ Քաղաքացիական բնակչության շրջանում, նախնական տվյալներով, կա մեկ տուժած, իսկ քաղաքում՝ բազմաթիվ ավերածություններ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ