04 11 2020

Արտասահմանյան ԶԼՄ-ները՝ Արցախում պատերազմի մասին․ ուսումնասիրություն

Արտասահմանյան ԶԼՄ-ները՝ Արցախում պատերազմի մասին․ ուսումնասիրություն

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը նոյեմբերի 2-ից 3-ը հետևել է արտասահմանյան 5 առաջատար լրատվամիջոցի հրապարակումներին՝ պարզելու, թե ինչպես է արտասահմանյան մեդիան լուսաբանել Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունները։ Մասնավորապես, մշտադիտարկվել են «BBC», «CNN», «Reuters», «Associated Press» (AP) և «Deutsche Welle» (DW անգլալեզու տարբերակ) լրատվական գործակալությունների կայքերը։

BBC և CNN լրատվական գործակալությունները նշված ժամանակահատվածում չեն անդրադարձել Ղարաբաղյան հակամարտության թեմային:

Reuters լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է 5 հոդված։ Լրատվամիջոցն անդրադարձել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղում պատերազմական հանցագործության հնարավորության մասին: Գործակալությունը նաև գրել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի ընթացքում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Լրատվամիջոցը նշել է նաև, որ Ռուսաստանն կդիտարկի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրանական առաջարկը՝ հրադադարի ռեժիմ հաստատելու 3 ձախողված փորձից հետո։

Associated Press լրատվական գործակալությունը նշված ժամանակահատվածում հրապարակել է  2 հոդված։ Լրատվականը նկարահանել է Արցախում զինվորների մկրտության արարողությունը։ Լրատվամիջոցն անդրադարձել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարությանը ղարաբաղյան հակամարտության գոտի տեղափոխված վարձկանների մասին․ «Մեզ իհարկե անհանգստացնում է ղարաբաղյան հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից գրոհայինների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին օգտագործել իրենց հնարավորությունները վարձկանների տեղափոխումը կանխելու համար, որոնց թիվը, առկա տեղեկությունների համաձայն, հակամարտության գոտում արդեն մոտենում է 2000-ի»,- նշել է Լավրովը:

Deutsche Welle լրատվական գործակալությունը հրապարակել է 1 հոդված։ Գերմանական լրատվամիջոցը նշել է, որ «Ադրբեջանն ու Հայաստանը մեկ ամսից ավելի է, որ կրկին պատերազմում են Լեռնային Ղարաբաղի շուրջ: Հրադադար հաստատելու 3 փորձերը ձախողվել են, իսկ հակամարտության արդյունքում տուժում են խաղաղ բնակիչները»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ