ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը քննիչների կամավորական վաշտի հետ մեկնել է առաջնագիծ: Աայս մասին նոյեմբերի 4-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:
«Մոտ 180 քննիչներ կամավորագրվել էին մեկնելու համար: Հենց առաջին վաշտը մեկնել է, առաջինի հետ պարոն Գրիգորյանը մեկնել է: Ինքն է անձամբ ղեկավարում տեղում կոմիտեի կամավորների աշխատանքները»,- ասաց Մելիքյանը:
Նա անդրադառնալով Քննչական կոմիտեում քննվող ահաբեկիչների և վարձկանների վերաբերյալ միջազգային հանրությանը ներկայացվող փաստական հանգամանքներին նշեց, որ փաստեր են հավաքվում, սակայն ժամանակ է անհրաժեշտ։
«Եթե ՔԿ-ն ներկայացնում է ապացուցվել է վարձկան է, որոշ ժամանակ անց դրանց ապացույցները կլինեն»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը