Պարգևավճարների վրա այդքան կենտրոնանալը և այդ հարցադրումները, եթե նպատակ են հետապնդում վերացնել պարգևավճարները, ապա դրանք ոչ մի տեղ չտանող ճանապարհներ են: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
«Դրա մասին բազմաթիվ մեկնաբանություններ եղել են, դրանք համապատասխան, համարժեք վարձատվությունն ապահովելուն ուղղված միջոցներ են այս պահին, և պարգևավճարները պետք են: Նախորդ ամիս պարգևավճարներից չենք հրաժարվել, դրանք տրվել են, սակայն հավաքվել և ուղղվել են ըստ նպատակի, իսկ ընթացիկ ամսում պարգևավճարները նախատեսված չեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը