03 11 2020

ԱՄՆ-ում նախագահ են ընտրում

ԱՄՆ-ում նախագահ են ընտրում

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են։ ԱՄՆ նախագահ դառնալու համար պայքարում են Հանրապետական կուսակցությունից գործող նախագահ Դոնալդ Թրամփը, իսկ դեմոկրատներից՝ Ջոզեֆ Բայդենը։ Բացի նախագահից, ամերիկացիները ընտրում են նաև փոխնախագահ։ Բացի այդ, ընտրվելու են նաև 35 սենատոր, 435 կոնգրեսական, 13 նահանգապետ, տարածքային և տեղական իշխանության ներկայացուցիչներ։

Ամերիկացիները, սակայն, երկրի նոր ղեկավարին կընտրեն ոչ թե ուղղակի քվեարկությամբ, այլ մի կառույցի միջոցով, որը հայտնի է որպես Ընտրական կոլեգիա, որում ամեն նահանգ ներկայացված է իր բնակչության թվին համապատասխան քանակի ընտրիչներով: Հաղթելու համար թեկնածուին անհրաժեշտ է ստանալ 538 ընտրիչներից առնվազն 270-ի քվեն:

CNN-ը հայտնում է, որ արդեն 96 միլիոն մարդ մասնակցել է քվեարկությանը։ Մինչ այդ, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփն ու դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջոզեֆ Բայդենը մեկական հաղթանակ են գրանցել Նյու Հեմփշիր նահանգի ոչ մեծ քաղաքներում քվեարկության արդյունքում։ Բայդենը հաղթել է ԱՄՆ-ի ու Կանադայի սահմանին գտնվող Դիկսվիլ-Նոտչեում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ