31 10 2020

Հիվանդանոցում 10 օրից ավել ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ. Շուշան Դանիելյան

Հիվանդանոցում 10 օրից ավել ծանր վիճակում գտնվող զինվորին մայրը գտավ, 2 ժամ հետո տղան մահացավ. Շուշան Դանիելյան

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Դաժանություն՝ առանց չափ ու սահմանի: Համալսարանական հիվանդանոցում, շուրջ 10 օրից ավել մի Հերոս զինվոր ունեինք, ով գիտակցություն չուներ, ծայրահեղ ծանր վիճակում էր գտնվում։ Երեկ, վերջապես մայրը գտավ իր որդուն, մոր երջանկությունն անսահման էր, երջանկությունից աչքերը փայլատակում էին՝ իր որդին ողջ է: 2 ժամ հետո տղան մահացավ, նա շուրջ 10 օր սպասում էր իր մորը:

Հուսամ՝ մի օր նենգ ու ստոր թշնամուն կպատժենք՝ անչափ ու անսահման դաժան պատժով»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ