31 10 2020

Դպրոցականները կհավաքեն թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ, գումարը կուղղեն հիմնադրամին

Դպրոցականները կհավաքեն թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ, գումարը կուղղեն հիմնադրամին

ԿԳՄՍ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ կոչ է անում աշակերտներին նպատակային և արդյունավետ օգտագործել  արձակուրդը:

Հաղորդագրությունում ասվում է. «Սիրելի աշակերտներ,

Այս օրերին կարող եք ավելի նպատակային և արդյունավետ օգտագործել ձեր արձակուրդը՝ «Դպրոցը` բանակին», «Մենք ենք մեր սահմանները»,  կարգախոսներով օգնելով այս նախաձեռնություններին։

Մի շարք կազմակերպություններ ընդունում են թղթի թափոն, պլաստիկ և ապակյա տարաներ։ Թափոնների, պլաստիկ և ապակյա տարաների հանձնումից գոյացած հասույթը փոխանցվում է «Հայաստան համահայկական հիմնադրամին»։ Թղթի գրեթե բոլոր տեսակի թափոններն ընդունվում են, նախընտրությունը տրվում է ավելի բարակ ու սպիտակ թղթերին:

Ստորև կազմակերպությունների ցանկն է։

Թուղթ ընդունող. ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա», «Քլինլենդ» ՍՊԸ, «Վազգեն Աբգարյան» ՍՊԸ։

Պլաստիկ ընդունող. ISSD, «Մաքուր Գորիս», «Սմարտ ապագա», «ԱՄ-ԷՍԿԱ», «Էկո աղբ»,  Proper Plastic, «Քլինլենդ» ՍՊԸ, «ԱրմՊլաստ» ՍՊԸ։

Ապակի ընդունող. ISSD, «Էկո աղբ», «Սմարտ ապագա»:

Կազմակերպությունների հասցեները և հեռախոսահամարները կարող եք գտնել  Recycling.am կայքում։

Ընկերությունների քարտեզը, որի շնորհիվ կարող եք գտնել ձեր բնակավայրին ամենամոտ ընկերությունը։

Թափոնները հավաքելու և հանձնելու աշխատանքները կարող եք կազմակերպել նաև դպրոցների միջոցով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ