Սփյուռքի նախկին փոխնախարար, ԵՊՀ դասախոս Սերժ Սրապիոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Գետանցի ժամանակ ձիերին... փոխում են
Ճիշտ չէ կամ արդեն հնացած է շատ հայտնի ասույթը, թե՝ «Գետանցի ժամանակ ձիերին չեն փոխում»։ Եթե ձիու մեկ ոտքը ջարդված է, աչքերից մեկն էլ կուրացած, մանավանդ եթե գլուխն էլ այնպես է վնասված, որ նա կորցրել է ծանծաղուտը գտնելու իր ձիական բնազդը, ապա գետանցելիս ձին փոխելը ուղղակի պարտադիր է։ Այլապես ձին դեպի խորխորատ կտանի գումակն էլ, գումակատիրոջն էլ ու կկործանի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը