Հակառակորդը, կոպտորեն խախտելով հրադադարի մասին պայմանավորվածությունները, շարունակում է թիրախավորել խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներից հարվածներ է հասցնում Շուշիին և քաղաքամայր Ստեփանակերտին: Թշնամական ուժերի հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը