«Կա Էֆ Դաբլյու» -ի հետ ֆինանսական այս համաձայնագրերի երկարաձգման արդյունքում մենք լրացուցիչ վարկային միջոցներ ենք ներգրավվելու 155 մլն 462 հազար եվրոյի չափով: Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ նշեց ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
«Ժամանակին այս երեք ծրագրերի մասով վարկային միջոցները չօգտագործելու համար պետությունը պարտավոր է վճարել 383 հազար 656 եվրոյի չափով, դրանք տուգանային վճարներ են ըստ էության, բացի դրանից այս վարկերը երկարաձգելու համար նախատեսվում է, որ պետությունը պետք է վճարի երկարաձգման համար հատուցման վճար 3 մլն 440 հազար եվրոյի չափով»:
Պատգամավորը նաև պատմեց մի դեպք, երբ զինվորներին տաքանալու համար անտառից ծառ կտրելու համար քրգործ է հարուցվել և ընդգծեց. «Ես կողմնակից եմ իրավական պետության, բայց բոլորիդ ուշադրությունն եմ հրավիրում, եթե մենք կարողանում ենք ռազմական դրության պայմաններում զինվորին տաքացնելու համար ծառ կտրողի նկատմամաբ քրգործ հարուցել , ինչպես հասկանանք, որ ՀՀ-ում երկրի համար լրացուցիչ ծրագրերը ոչ արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու համար, ճիշտ որոշումներ կայացնելու, տեխնիկական ճիշտ լուծումներ գտնելու մեր անկարողաության պատճառով պետության համար առաջանում են շուրջ 3 մլն 800 հազարից ավելի ծախս կատարելու և երկրին լրացուջցիչ այս վնաս հասցնելու իրրավիճակը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը