24 10 2020

150 հազարանոց զորախումբ է եղել. Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի առաջին հարձակման մասին

150 հազարանոց զորախումբ է եղել. Արծրուն Հովհաննիսյանը՝ Ադրբեջանի առաջին հարձակման մասին

«Մեր հետախուզությունը փայլուն է աշխատել»,- «5-րդ ալիք»-ի եթերում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հայտնել է, որ հակառակորդի գործողությունները կանխատեսելի են եղել. «Հիմա մեր գործողությունները չբացեմ, բայց բուն հարձակողական գործողություններից օրեր առաջ կատարվել են համապատասխան նախապատրաստական աշխատանքներ: Երբեք մի կարծեք, որ սպասելի լինել նշանակում է հակառակորդի բոլոր ուժերի տեղը իմանալ, բոլոր մտահղացումները կռահել, բոլոր քայլերը կանխավ հասկանալ: Այդպիսի բան չկա, պատերազմը անորոշությունների ամբողջություն է:

Մոտավորապես 150 հազարանոց զորախումբ է եղել՝ իր ՀՕՊ-ով, իր ահաբեկիչներով, իր թուրքերով ու այլազգիներով և այլն: Այն բաժանված է եղել հիմնականում 3 հարվածային բռունցքի: Ամեն հարվածային բռունցքի ուղղությամբ մոտավորապես եղել է 20-25 հազարանոց զորախումբ, 100-ավոր տանկեր, 1000-ավոր հրետանային միջոցներ, և այդ մեքենան սկսել է գործի դրվել, ու դա կանգնեցվել է մոտավորապես 3-րդ, 4-րդ օրը. իր պլանը չի կատարել»,- ներկայացրել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ