23 10 2020

Ճանաչեք արցախը, սթափեցրեք ագրեսոր Ադրբեջանին․ աշակերտների ու ուսուցիչների ակցիան՝ ՄԱԿ-ի մոտ



Էջմիածնի Էօրնեկյան հանրակրթական դպրոցի մի խումբ աշակերտներ և ուսուցիչներ այսօր՝ հոկտեմբերի 23-ին բողոքի երթ իրականացրին դեպի Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակ՝ երեք լեզուներով վանկարկելով «Ճանաչեք արցախը»։

Էօրնեկյան հանրակրթական դպրոցի կազմակերպիչ Անահիտ Նահատակյանը Yerevan.Today-ի հետ զրույցում խոսելով ակցիայի կազմակերպման նպատակների մասին նշեց որ դրանք երեքն են․ «Առաջինը, որ վաղը լրանում է ՄԱԿ-ի  ստեղծման 75-ամյակը, այդ առիթով մենք շնորհավորել ենք իրենց, երկրորդը՝ շնորհակալություն ենք հայտնում ՄԱԿ-ին որոշակի միջոցներ ձեռնարկելու համար այս պատերազմական իրավիճակը շտկելու և խաղաղ միջոցներով հարցին լուծում տալու համար և երրորդը՝ խնդրանքով դիմում ենք, որպեսզի արցախը ճանաչեն անկախ հանրապետություն»։

Դպրոցի կազմակերպիչը նամակ հանձնեց ՄԱԿ-ի գրասենյակ, որից հետո տեղեկացրեց, որ աշակերտները դիմակներ են վաճառում և գումարն ուղարկում  են«Հայաստան համահայկական հիմնադրամին»։

Էօրնեկյան հանրակրթական դպրոցի կազմակերպիչ Անահիտ Նահատակյանը իր խոսքում Մուրացան ԲԿ-ի փոխարեն շփոթվել և նշել էր, որ 1 միլիոն 200 հազար դրամ են փոխանցել Էրեբունի ԲԿ-ին։

Մանրամասն տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ