Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ նոր տեսակի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` հոկտեմբերի 23-ից ժամանակավորապես չի գործելու ք. Երևան, Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 3/1 հասցեում տեղակայված ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության սպասարկման թիվ 4 բաժինը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է, որ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչությունում գործում է «մեկ պատուհան» սկզբունքը, և հարկ վճարողներն, անկախ հաշվառման վայրից, կարող են դիմել հարկային մարմնի սպասարկման ցանկացած բաժին և ստանալ ծառայություն: Հարկ վճարողներին և քաղաքացիներին սպասարկման ծառայությունները մատուցվում են սպասարկման բոլոր բաժինների կողմից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը