19 10 2020

ՄԱԿ-ից ակցիայի մասնակիցներին խոստացել են ավելի ակտիվ լինել

ՄԱԿ-ից ակցիայի մասնակիցներին խոստացել են ավելի ակտիվ լինել

 

Վաղ առավոտից «Կույր մի՛ եղեք, մի՛ լռեք» վանկարկումներով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում արցախցի կանայք։ Միևնույն ժամանակ, «Ինչու է լռում ՄԱԿ-ը» վանկարկումներով Մատենադարանի մոտից քայլերթ-ակցիայով դեպի ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ ուղևորվեցին մի խումբ քաղաքացիներ՝ հայ արտիստների գլխավորությամբ։

Երկու ակցիաների մասնակիցների պահանջը մեկն էր՝ որ  ՄԱԿ-ի հայաստանյան մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփն այցելի Արցախ, իր աչքով տեսնի և ի լուր աշխարհի ներկայացնի Հայաստանում ու Արցախում պատերազմական իրականությունը։ Երկուս ակցիաների ներկայացուցիչներին էլ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից պատասխանել էին, որ մշտական համակարգող Շոմբի Շարփը տեղում չէ, և որ նրանց հետ կհանդիպի ժամը 5-ին։

Ի վերջո ակցիայի մասնակիցները հանդիպել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի հետ, նրան փոխանցել նամակներ և բարձրացրել մտահոգող բոլորը հարցերը:

Շոմբի Շարփն ասել է, որ լուռ չեն, նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շատ բան է անում, ուղղակի այնպես չէ, որ ամեն բան երևում է, լուսաբանվում: Նա խոստացավ ավելի ակտիվացնել ջանքերը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ