ԵՄ կոչերը շատ զգուշավոր են, հաճախ շատ ժամանակավրեց. նշում են ԵՄ հայաստանյան ներկայացուցչության մոտ հավաքված ցուցարարները և պահանջում համապատասխան գնահատական տալ Արցախի դեմ իրականացվող ոճրագործություններին:
«Թե՛ հայտարարված հրադադարը, թե՛ զինադադարը կոպտագույն ձևով խախտվում են, և սա ռազմական հանցագործություն է: Կրակում են ամենավերջին զնեքերով, ամենահզոր հրետանային միջոցներով քաղաքացիական ենթակառուցվածքներին, դպրոցներ ու հիվանդանոցներ են ռմբակոծվում, երեխաներ են սպանվում, և միջազգային կառույցները չպետք է լռեն: Մենք պահանջում ենք, որպեսզի ԱՄՆ, աշխարհի բոլոր գերտերությունները, միջազգային կառույցները պատժիչ գործողություններ սկսեն Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ»,- նշեց ցուցարարներից մեկը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպել ԵՄ հայաստանյան գրասենյակի որևէ ներկայացուցչի հետ, սկայան նրանց այդպես էլ ոչ ոք չդիմավորեց: Միայն հետո տեղեկացրին, որ ցուցարարներին պատրաստ են ընդունել վաղը ժամը 11-ին:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը